Բրյուսելը Թբիլիսիին սպառնացել է դադարեցնել ԵՄ անդամակցության գործընթացը

ԵՄ գագաթնաժողովը սպառնացել է Վրաստանին օտարերկրյա գործակալների մասին օրենքի ԵՄ անդամակցության գործընթացի կասեցմամբ, ասվում է եզրափակիչ հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին ընդունված օրենքը շեղում է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ Եվրահանձնաժողովի առաջարկություններից։ Եվրամիությունը կոչ է անում վրացական իշխանություններին պարզաբանել իրենց մտադրությունները և փոխել գործողության ներկայիս ընթացքը, որը ոչնչացնում է Վրաստանի ուղին դեպի ԵՄ և փաստացի հանգեցնում է անդամակցության գործընթացի դադարեցմանը»,- ասվում է հայտարարության մեջ։