ՎեոլիաԹիմն աշխատում է ջրի մեջ

Երեկ երեկոյան՝ ժամը 18։30-ին, «Վեոլիա ջուր» ընկերության կարգավարական ծառայությունը թիմին տեղեկացրեց, որ «Լոկատոր» համակարգը ցույց է տալիս «Արզնի 2» ջրատարի ջրաքանակի նվազում՝ վայրկյանում 400 լիտրի չափով:

Վեոլիա Ջուր ընկերության «Արաբկիր» շահագործման տեղամասն անմիջապես մեկնեց վթարը վերացնելու: Մեր մասնագետները փոխել են գետի հունը տվյալ հատվածում, իջեցրել ջրի մակարդակը, որպեսզի եռակցման միջոցով ջրատարի պոկված «կարերը» վերականգնեն:

Աշխատանքը բարդ է, քանի որ ընթանում է դժվարին պայմաններում։ ՎեոլիաԹիմն աշխատում է ջրի մեջ, աշխատանքը չի դադարեցվել ամբողջ գիշեր, որպեսզի հնարավոր լինի հայտարարված ժամին ջրամատակարարումը վերականգնել:

Ավելի վաղ «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացրել էր իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2» ջրատարի վրա տեղի ունեցած վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ հունիսի 27-ին ժամը 18:30-ից մինչև հունիսի 28-ը ժամը 23:00-ն կդադարեցվի Երևանի որոշ հասցեների ջրամատակարարումը։