Բացօթյա ապօրինի առևտրով զբաղվող քաղաքացիներ են տուգանվել. ստուգայց Ավանում (տեսանյութ)

Բացօթյա ապօրինի առևտրի դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչությունը ՀՀ ՆԳՆ համապատասխան ստորաբաժանումների հետ համատեղ Ավան վարչական շրջանում ստուգայց է իրականացրել: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Առևտրային գործունեությամբ զբաղվող մի շարք քաղաքացիներ տուգանվել են, կազմվել են արձանագրություններ՝ սանիտարահիգիենիկ պայմանների խախտմամբ իրականացվող սննդամթերքի վաճառքի համար:

Մանրամասները՝ տեսանյութում