Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Հայաստանում 2027 թվականին կայանալիք Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

«Այսօր Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվեց Հայաստանին: Ստորագրվեց հուշագիր, որով Երևանը դարձավ պաշտոնապես 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի ընդունող երկիրը»,- նշել է Արայիկ Հարությունյանը:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն աշխատաքային այցով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետություն:

«Արայիկ Հարությունյանը Փարիզում հունիսի 27-ին մասնակցելու է Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանի Հանրապետությանը փոխանցելու պաշտոնական արարողությանը:

Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027 թվականին Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու առթիվ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության հետ ստորագրվելու է հուշագիր»,- հայտնել էին ՀՀ վարչապետի աշխատակազմից: