«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը վաղը կմեկնի Սյունիք

Վաղը՝ հունիսի 28-ին․ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը կմեկնի Սյունիք, հանդիպումներ կլինեն Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում։ Այդ մասին նա հայտնել է այսօր՝ հավաքի ժամանակ՝ խոսելով Շարժման հետագա քայլերից.

«Վաղը գնալու ենք Սյունիքի մարզ, կլինենք և քաղաքներում և գյուղերում»,- նշել է նա։

Ներկայացնում ենք Սրբազանի՝ Սյունիք այցի ժամանակացույցը։