Վրաստանի վարչապետը Բայրամովի հետ քննարկել է ռազմավարական համագործընկերության հարցեր

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ։

Կողմերը քննարկել են Վրաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր և մտքեր փոխանակել տարածաշրջանում առկա իրավիճակի շուրջ։

Անդրադարձ է կատարվել տնտեսական համագործակցությանը և տարածաշրջանային նշանակության նախագծերին։ Շեշտվել է ենթակառուցվածքային և էներգետիկ խոշոր ծրագրերի իրականացման գործում համատեղ ջանքերի կարևորությունը։

Ադրբեջանական կողմը հայտնում է, թե հանդիպմանը գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության կապակցությամբ: