Չենք ցանկանում երկարաձգել հակամարտությունը Կիևի կորուստների պատճառով․ Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ չի ցանկանում երկարաձգել հակամարտությունը Կիևի կորուստների պատճառով։

«Մի քանի ամսվա ընթացքում մենք պետք է սեղանին դնենք կարգավորման այս ծրագիրը, քանի որ պատերազմի դաշտում ունենք բազմաթիվ վիրավորներ և սպանվածներ։ Ուստի մենք չենք ցանկանում, որ այս պատերազմը շարունակվի տարիներ»,- ասել է Զելենսկին ԵՄ գագաթաժողովին ժամանելուն պես:

Ավելի Վաղ ՌԴ նախագահ Պուտինը թվարկել էր կրակը դադարեցնելու նախապայմանները, որոնց թվում՝ ուկրաինական զորքերի դուրսբերումն է Ռուսաստանի գրավված տարածքներից, նաև՝ ՆԱՏՕ-ի կազմ մտնելուց հրաժարումը։