Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ հաստատել է ԼԳԲՏ քարոզչության դեմ օրենքների փաթեթը

Վրաստանի խորհրդարանը այսօր առաջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ համայնքի քարոզչության դեմ ուղղված օրենքների փոփոխությունների փաթեթը։

Օրենսդրական փաթեթը բաղկացած է 19 օրինագծերից։ Հիմնականը «Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» օրինագիծն է։

Ինչպես հայտարարել է Վրաստանի խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն, այս օրինագծերի նպատակն է ամրապնդել ընտանեկան արժեքները՝ հիմնված տղամարդու և կնոջ ընտանեկան միության և անչափահասներին ԼԳԲՏ համայնքի քարոզչությունից պաշտպանելու մեխանիզմների վրա: Նա վստահեցրել է, որ օրինագծերի փաթեթն ուղղված չէ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների իրավունքների ոտնահարմանը։