Վորկուտա-Նովոռոսիյսկ գնացքի 9 վագոն ռելսերից դուրս է եկել, զոհերի մասին տեղեկությունը ճշտվում է

Վորկուտա-Նովոռոսիյսկ թիվ 511 մարդատար գնացքի ինը վագոն գծերից դուրս է եկել Կոմիի հատվածում: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ին՝  հղում անելով «Ռուսական երկաթուղիներին»:

Զոհերի մասին տեղեկությունները ճշտվում են։ Այս հատվածով գնացքների երթևեկությունը դադարեցվել է։