ԵԽԽՎ-ն բանաձև ընդունեց. այն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղության գործընթացին»

ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Հայաստանի կողմից ստանձնած պարտավորությունների և հանձնառությունների կատարման մասին» բանաձևը։ Ի թիվ այլ հարցերի՝ բանաձևով ԵԽԽՎ-ն աջակցում է այաստանի և Ադրբեջանի միջև «խաղաղոության գործընթացին»․

«Վեհաժողովը նշում է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են ներգրավված լինել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի բանակցություններում՝ միջազգային վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հանձնառությանը համապատասխան։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ Վեհաժողովը լիակատար աջակցություն է հայտնում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա հիմնված խաղաղ գործընթացին»,- նշվում է բանաձևում։