Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը

Այսօր հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը, հայտնում են Գորիսի համայնքապետարանից։

Բացի այդ, սելավը վնասել է նաև բնակավայրի խմելու ջրի խողովակները։

Իրականացվում են քայլեր ճանապարհի երթևեկելիությունը վերականգնելու, վնասված խողովակները վերականգնելու ուղղությամբ։