Հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում Սուրբ Աննա եկեղեցու բակում

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը հայտարարություն է տարածել․

«Սիրելինե´ր,
Հունիսի 27-ին, ժամը 20։00-ին հանդիպում ենք Սուրբ Աննա եկեղեցու բակում։
Ինչպես նախորդ հանդիպմանը տեղեկացրել էր Բագրատ Սրբազանը, այսուհետև Սուրբ Աննա եկեղեցու բակում քննարկվելու են մեր երկրի ու ժողովրդի հասարակական-քաղաքական, տնտեսական և այլ օրակարգերը։

Եկեք միասին կերտենք մեր ապագան։ Վաղը՝ հունիսի 27-ին, ժամը 20։00-ին Սուրբ Աննա եկեղեցու բակ»։