Ոստիկանությունում փաստաբանի խոշտանգման դեպքի բոլոր ապացույցները ոչնչացրել են․ Կարեն Ալավերդյան

Փաստաբան Կարեն Ալավերդյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ դեռ 2023-ի ամռանը իր պաշտպանյալի և իր նկատմամբ ոստիկանության բաժնում կիրառված բռնությանը և դրան հաջորդած դեպքերին:

«Դեպքի վայրում եղել են պարեկային ծառայության 4 աշխատակիցներ, որոնց ամրացված բոլոր տեսախցիկները «պատահաբար» անջատվել են՝ պատճառաբանելով, թե լիցքաթափվել են: Դրանք չեն կարող լիցքաթափվել: Չկա որևէ մարդ, որ այս փաստարկին կհավատա: Բնականաբար, այս ամենը կատարվել է ապացույցները ոչնչացնելու միտումով: Չեն կատարվել նաև անհրաժեշտ գործողություններ ֆիքսելու համար, թե պաշտպանյալս ինչ վիճակով է մուտք գործել ձերբակալման պահման վայր: Խոսքը մարմնական վնասվածքների մասին է:

Խոշտանգումը շատ նուրբ քննության մեթոդիկա ունի, եթե դեպքին հաջորդող կարճ ժամանակահատվածում ապացույցները չեն ամրագրվում, տարբեր օբյեկտիվ և սուբյեկտիվ գործոններով պայմանավորված այդ ապացույցները հավաքելը լուրջ խնդիրներ է առաջացնում»,-ասաց նա:

Հիշեցնենք, որ 2023-ի հունիսին դատարանում միջադեպ է եղել Կարեն Ալավերդյանի պաշտպանյալի և նրա ընկերոջ միջև։ Ոստիկաններն իր պաշտպանյալին են մոտոցել, երբ իրավիճակն արդեն հարթված էր, և առանց հիմքեր ներկայացնելու՝ նրան բերման են ենթարկել Կենտրոնի բաժին։ Փաստաբանը գնացել է նրանց հետևից։