Մհեր Ղանդիլյանը դարձել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար

Մհեր Ղանդիլյանը դարձել է Ռուսաստանի սպորտի փոխնախարար։ ՌԴ կառավարության համապատասխան հրամանը հրապարակվել է իրավական  ակտերի պորտալում։

«Մհեր Միրանի Ղանդիլյանին նշանակել Ռուսաստանի Դաշնության սպորտի նախարարի տեղակալ»,-ասված է փաստաթղթում։

Մայիսին սպորտի նոր նախարար է նշանակվել Խաբարովսկի երկրամասի նախկին նահանգապետ Միխայիլ Դեգտյարևը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Օլեգ Մատիցինին։ 31-ամյա Ղանդիլյանը հունիսին լքել է Խաբարովսկի երկրամասի փոխնահանգապետի պաշտոնը։