Անվտանգության ոլորտում շփումները կախված են Ռուսաստանից. ՀՀ ԱԽ քարտուղար

«Հենց Ռուսաստանն է որոշել զենք-զինամթերք չմատակարարել։ Ի դեպ, նրանք դեռ լիովին չեն մատակարարել այն, ինչ նախատեսված է 2021-22 թթ. պայմանագրերով»,– ասաց Արմեն Գրիգորյանը` պատասխանելով «Սպուտնիկ Արմենիայի» լրագրողի հարցին։

Նրա խոսքով` Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարման կառուցվածքում նախկին 96%–ից նվազել է՝ հասնելով 10%–ից էլ պակաս։