Մամիջանյանը Բրյուսելում բարձրաձայնել է հայ քաղբանտարկյալների, ոստիկանության բռնարարքների հարցերը

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը  Բրյուսելում մասնակցում է Եվրոպայի Ժողովրդական Կուսակցության քաղաքական ասամբլեային.

«Ելույթիս ընթացքում անդրադարձել եմ Արմեն Աշոտյանի և մյուս քաղբանտարկյալների խնդրին, հունիսի 12-ին ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառմանը և մի շարք այլ խնդիրներին:

Շնորհավորելով ԵԺԿ-ին համաեվրոպական ընտրություններում գրանցված հաղթանակի կապակցությամբ՝ հույս եմ հայտնել, որ այսուհետ եվրոպական ինստիտուտները ավելի ուշադիր կլինեն Հայաստանում ընթացող հակաժողովրդավարական գործընթացներին»,- հայտնել է պատգամավորը։