Միջազգային քրեական դատարանը Շոյգուի և Գերասիմովի կալանավորման օրդեր է տվել

Միջազգային քրեական դատարանը ՌԴ պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուի և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովի կալանավորման օրդեր է տվել։ Գրում է Ինտերֆաքսը։

Դատարանը մեղադրում է պաշտպանության նախկին նախարար Սերգեյ Շոյգուին և Գլխավոր շտաբի պետ, գեներալ Վալերի Գերասիմովին ռազմական հանցագործությունների, մարդկության դեմ հանցագործությունների և անմարդկային արարքների մեջ։