Հնդկաստանի վարչապետ Մոդին առաջիկա օրերին կայցելի Ռուսաստան

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը Ռուսաստան նախատեսված է 2024 թվականի հուլիսի 8-9-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Հնդկաստանի խորհրդարանի նոր կազմին մոտ կանգնած աղբյուրը։

«Իմ տեղեկություններով՝ (խմբ․՝ այցը պատրաստվում է) հուլիսի 8-9-ը: Սակայն ժամկետները կարող են փոփոխվել: Բայց հենց այդ ժամկետների մասին են այժմ մեզ մոտ խոսում», – ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Պրիմակովյան ընթերցումների» շրջանակներում լրագրողներին հայտնել էր, որ Մոդիի այցը Ռուսաստանի Դաշնություն այժմ ակտիվորեն պատրաստվում է, սակայն նա կոնկրետ ժամկետներ չէր նշել։