Զինվորական պարտականությունները կատարելուց հրաժարվելու մեղադրանքով հետախուզվող 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

ՆԳՆ ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 24-ին Իջևանի Երևանյան փողոցից բաժին է տեղափոխվել 23-ամյա Էրիկ Թ.-ն:

Ոստիկանությունից հայտնում են, որ ոստիկանության հաղորդմամբ, նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի (Զինծառայողի կողմից զինվորական ծառայությունից կամ դրա առանձին պարտականությունները կատարելուց հրաժարվելը) 3-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն: