Իրանը և Բահրեյնը բանակցություններ կսկսեն իրանական ակտիվների ապաարգելափակման շուրջ

Թեհրանը և Մանաման կքննարկեն իրանական ակտիվների ապաարգելափակման հարցը:  Դրանք Բահրեյնում սառեցվել էին երկրների միջև դիվանագիտական ​​հարաբերությունների խզումից հետո։  Այդ մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի Կենտրոնական բանկը։

«Երկու կողմերը պայմանավորվել են վարել տեխնիկական բանակցություններ, որոնք կապահովեն Բահրեյնում սառեցված իրանական ակտիվների արգելափակման վերացումը», – նշված է Իրանի ԿԲ հայտարարությունում։

Բանակցությունները մոտ օրերս կսկսվեն Թեհրանում կամ Մանամայում և կշարունակվեն այնքան ժամանակ, մինչև արդյունքներ ձեռք բերվեն: