Մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում, դա բացառված է. Միքայել Մելքումյան

«Հայաստանի առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ-ի հետ կազմում է 7.6-7.7 մլրդ դոլար, երբ  մեր ընդհանուր առևտրաշրջանառությունը 2023 թվականին 20.5 մլրդ դոլար է»,-«Նոր պրոյեկտ. Տնտեսական ալիք» նախաձեռնության «ԵՄ-ԵԱՏՄ. քաղաքակա՞ն, թե տնտեսական ընտրություն» թեմայով պանելային քննարկմանն ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Միքայել Մելքումյանը։

Նա տեղեկացրեց, որ ԵՄ-ի հետ առևտրաշրջանառությունը 3.6 մլրդ դրամ է և երկրորդ տեղում Արաբական Միացյալ Էմիրություններն են, ուր գնում է Ռուսաստանից եկած ոսկին և ադամանդը, իսկ չորրորդ տեղում Չինաստանն է։
Նա նշեց, որ իր ներկայացրածը տնտեսական ստատուս քվո է ապահովվում և կտրուկ շրջադարձն անթուլատրելի է։

«Այնտեղ հարց է առաջանում, թե արդյոք ԵՄ-ում քեզ սպասո՞ւմ են, կամ մենք ունե՞նք համապատասխան տնտեսական պոտենցիալ»-ասաց Մելքումյանը։

Նա հիշեցրեց, որ նախկինում Հայաստանին տրված արտոնություններով մոտավորապես 7000 անուն ապրանք կարող էր գնալ ԵՄ շուկաներ, բայց գնում է 800-900-ը։

«Պետք չէ ԵԱՏՄ-ում լինելու հանգամանքը հակադրել ԵՄ-ի հետ հարաբերությունների զարգացմանը,- ասաց բանախոսը և հավելեց,- «հասկանում ենք, որ այն անունով տնտեսական է, բայց ինքը բովանդակության մեջ պարունակում է լուրջ քաղաքական կոմպոնենտ։ ԵՄ-ն էլ և տնտեսական է և քաղաքական, բայց մենք չենք կարող միաժամանակ լինել երկու տնտեսական միությունում, դա բացառված է»։