Լոռիում մեկնեցին ամառային զորակոչի առաջին նորակոչիկները

ՊՆ Լոռու մարզի զինվորական կոմիսարիատի Վանաձորի բաժանմունքից պարտադիր ժամկետային զինվորական ծառայության են մեկնել Վանաձոր և Փամբակ համայնքների ամառային զորակոչի առաջին նորակոչիկները:

Նրանց ծառայության էին ճանապարհում Լոռու մարզպետարանի աշխատակիցներ, զինակոչիկների հարազատներն ու ընկերները: