ՀՀ իշխանությունը միակողմանի զիջումը մեզ «ծախեց» որպես խաղաղություն, Ադրբեջանը ևս մեկ կետ բավարարեց

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է․ «Ադրբեջանի տարածած ակտիվ ապատեղեկատվության ֆոնին, ներկայացնում եմ վերջին օրերի ադրբեջանական մամուլի հրապարակումների վերնագրերը։

Մինչ ՀՀ իշխանությունները Տավուշի միակողմանի զիջումները մեզ ու ամբողջ աշխարհին «ծախեցին» որպես խաղաղությանը միտված ակտ, Ադրբեջանը իր երազանքների ցուցակում ևս մեկ կետ բավարարեց ու անցավ հաջորդին։

Այդ ամբողջի ժամանակ աշխատում է ուժի ու ուժի սպառնալիքի գործոնը, հենց դրա անունն էլ դրել են «խաղաղության գործընթաց»։

Գործընթացը կա, զիջումները կան, խաղաղությունը չկա, չի էլ կարող լինել, որովհետև իրավունքներից հրաժարումը երբեք խաղաղության չի բերելու․․․»։