Հունիսի 24-ին բանակցությունների համար Մոսկվա կժամանի ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավարը

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի փոխղեկավար Մուսա Աբու Մարզուքը երկուշաբթի, հունիսի 24-ին կժամանի Մոսկվա, «ՌԻԱ Նովոստի»-ին  հայտնել է տեղեկացված աղբյուրը։

«Աբու Մարզուքը» Մոսկվա կգա երկուշաբթի»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Նրա խոսքով՝ Մոսկվայում Մարզուքը նախատեսել է հանդիպուներ արտաքին գործերի նախարարությունում։