Առաջարկել են ինձ, որ վերցնեմ շարժման առաջնորդությունը և բովանդակությունը փոխեմ. ուր էր անհետացել Սուրեն Պետրոսյանը

Իմ հետևից եկել են մարդիկ, ինձ հետ առանձնազրույց են ունեցել և ասել, որ ես կարող եմ շարժման ուղղությունը փոխել։ Այս մասին 24 news-ին տված հարցազրույցում ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամ, «Ժողովրդական համախմբում» կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։
«Հավաքը սկսելուց առաջ զանգել են և ասել, որ պիտի հանդիպեն ինձ հետ, հակառակ պարագայում՝ բերման կենթարկեն։ Առաջարկեցի՝ իրենք գան հավաքի մոտ, մեքենայի մեջ նստենք, խոսենք։ Եկել են իմ հետևից և մենք մեքենայով շարժվել ենք դեպի Հրազդան։ Ասել են ինձ արդեն հասկացար` որ կառույցից ենք, սել եմ, որ վախենալու կառույցից եք, ասել են հա։ Հասել ենք առանձնատուն։ 1 ժամ հետո եկել է 2 մարդ, եղել է բավականին երկար խոսակցություն»,-ասել է նա
Սուրեն Պետրոսյանը հայտնել է, որ իրեն առաջարկել են վերցնել շարժման առաջնորդությունը և բովանդակությունը փոխել:
«Խոսակցությունը դրա մասին էր, որ նրանք ասում էին, որ շարժումը գնում է շատ սխալ ճանապարհով, որ ես եմ, որ այս ընթացքում ինչ-որ մի կերպ տարանջատված եմ շարժումից։ Ասել են, որ այս շարժման հետևանքով կարող է նաև մարդ մահանալ։Առաջարկել են ինձ, որ վերցնեմ առաջնորդությունը շարժման ու բովանդակությունը փոխեմ։ Պատասխանել եմ, որ ի վիճակի չեմ շարժման բովանդակությունը փոխել։ Դուրս եմ եկել այդտեղից, խնդրել եմ այդ մարդկանց ինձ տանեն Ծաղկաձոր։ Քնել եմ այնտեղ, հաջորդ օրը իմ ընկերները եկել են իմ հետևից։ Այդ օրը կապվել և ասել եմ, որ իմ հետ ամեն ինչ նորմալ է»,- պատմել է նա։
Նշենք, որ Սուրեն Պետրոսյանը հունիսի 12-ին անհետացել էր, նրա ֆեյսբուքյան էջում հայտարարեցին,որ նրան առևանգել են, սակայն իրավապահները հայտարերցին,ո ր բերման չեն ենթարկել: Մեկ օր անց նա հայտարարեց, որ իր հետ ամեն ինչ կարգին է, իր հետ որևէ պայմանավորվածություն չի կարող լինել և ինքն իր ուղուց չի շեղվելու: