2 արցախցու բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար. ահազանգ

Լուսանկարներում Արցախի և միաժամանակ Էստոնիայի ու Հոլանդիայի քաղաքացիներն են, որոնց այսօր Կոմիտասի փողոցում տեղակայված «ՍԱՍ» սուպերմարկետի առջև բեյսբոլի բիտայով դաժանաբար ծեծի են ենթարկել՝ ճանապարհին կանգնելու և ճանապարհը չզիջելու համար։ Նրանք գտնվում են Հերացու անվան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում՝ գանգոսկրի կոտրվածքներով։ Ծեծողը ձերբակալվա՞ծ է։ Իհարկե՝ ոչ։ Քննչական կոմիտեն քաղաքական հետապնդումներով է զբաղված։
Ուղղակի հայտարարեմ, որ սույն արարքը համարվում է առանձնապես ծանր, իսկ շիշ նետելու մեջ մեղադրվող արցախցունը՝ միջին ծանրության։

Այս մասին ահազանգում է Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը`դիմելով Քննչական կոմիտեին և ՄԻՊ-ին: