Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը անդրադարձել է ԱԳՆ հայտարարությանը, որով ՀՀ-ն պաշտոնապես ճանաչել է Պաղեստինի պետությունը․

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը մերժողներն իբր պաշտպանում են Պաղեստինի ժողովրդի ինքնորշման իրավունքը:
Արցախում սեփական ժողովրդի նկատմամբ տեղի ունեցած ցեղասպանությունը չեն արձագանքում, բայց խոսում են այլ ժողովրդի նկատմամբ կատարվող անարդարությունից:
Երեսպաշտութան ավելի ցցուն օրինակներ դժվար է գտնել:

Ինչպես ոչ թե հայկական, այլ այլ ուժերի շահերի թելադրանքով Իսրայելում դեսպանատուն բացեցին, այնպես էլ ոչ մեր օրակարգից բխած, սեփական ժողովրդի իրավունքների պաշտպանությունը թողած հավակնում են պաշտպանել այլ ժողովրդի իրավունքները»,- գրել է նա։