Աղետի գոտում հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը. Սանոսյան
Այսօր Ալավերդու համայնքապետարանում կայացել է Լոռու և Տավուշի մարզերում տեղացած հորդառատ անձրևների հետևանքով տեղի ունեցած հեղեղումների առաջացրած արտակարգ իրավիճակի կառավարման նպատակով ձևավորված օպերատիվ շտաբի հերթական նիստը։ Այս մասին գրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում։
«Նիստին մասնակցում էր նաև ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը, Լոռու մարզպետ Արամ Ղազարյանը, Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանը։
Զեկուցվել է այս օրերին իրականացված աշխատանքները` կամուրջների վերականգնման, վնասների գույքագրման, հեղեղված բնակավայրերի բնակիչներին սննդի մատակարարման գործընթացի վերաբերյալ։
Զեկուցվել նաև աղետի գոտում հակահամաճարակային իրավիճակը, ըստ որի հաջողվել է կանխել հնարավոր համաճարակների բռնկումը։ Այս պահին որևէ վտանգ չկա։
Տվել եմ մի շարք նոր հանձնարարականներ»,- գրել է նա։
կատարած գրառման միջոցով տեղեկացրել է, որ զեկուցվել է այս օրերին