Քննիչը խաբեությամբ մտել է Արցախի ներկայացուցչություն, դարպասը ջարդել են ու առգրավել Արցախի նախագահի մեքենան. փաստաբան
«Մեզ ոչ Արցախի նախագահին սպասարկող ավտոմեքենան առգրավելու որոշում են ցույց տվել, ոչ էլ տեխնիկական միջոցների գործադրմամբ մեքենան էվակուացնելու որոշում»,- Արցախի ներկայացուցչության մոտ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը:
«Խաբեությամբ քննիչը մուտք է գործել Արցախի ներկայացուցչություն, և տեղեկանալով, որ այստեղ անվտանգության աշխատակիցը չունի դարպասը բացելու լիազորություն, բացի այդ, դարպասը բացելու տեխնիկական միջոցն իր մոտ չի գտնվում, միանգամից հրավիրել են ոստիկնության հատուկջոկատայիններին, որոնք էլ ջարդել են դարպասները և մեքենան տարել էվակուատորով,-ասել է փաստաբանը:
Նա նկատեց, որ իրենց անգամ չեն ասել, թե ինչ քրեական գործի շրջանակներում են մեքենան տանում և ինչ կապ ունի մեքենան այդ գործի հետ:
«Այս ամենը պետք է հրապարակայնացվի, որպեսզի բոլորը իմանան, թե ինչ օրի են արժանացնում արցախցիներին»,-հայտարարեց Երիցյանը՝ նշելով, որ կատարվածը հաստատում է Արման Թաթոյանի և Գեղամ Ստեփանյանի հայտարարությունն այն մասին, որ արցախցիների նկատմամբ ուղղակի ճնշումներ են իրականացվում։
Նա հայտնեց, որ վերջին իրադարձությունների համատեքստում որևէ ակնկալիք չունի դատական համակարգից, բայց դա չի նշանակում, որ գործողություներ չեն իրականացվելու, և դատական կարգով վիճարկումն այընտրանք չունի։
Նշենք, որ դիմակավորված հատուկջոկատայինները կոտրել են Արցախի ներկայացուցչության դարպասները և քարշակով տարելԱրցախի նախագահին սպասարկող մեքենան: