Ընտրությունը հիմա մեզանից յուրաքանչյուրն է, կվերածվենք մենք ազգովի անբարոյական, ցինիկ «բանական խոզերի», թե՞ այնուամենայնիվ, կմնանք մարդ

Շատ վաղուց ես կարդացի մի ֆանտաստիկ պատմություն «խելացի խոզերի» հասարակության մասին:

Ես անկեղծորեն չեմ հիշում հեղինակին, այն գրված էր լեհերեն՝ պատմություն մի գիտական փորձի մասին, որը կիրառվալել էր մի փակ լաբորատորիայում:

Պատմության էությունն այն էր, որ գիտնականները հավաքեցին որոշակի թվով մարդկանց և բնակեցրեցին մի հեռավոր կղզում մեկ նպատակով ՝ ստեղծելու մինի հասարակություն, որը զուրկ է բացարձակապես ցանկացած բարոյական և էթիկական արժեքներից և տաբուներից:

Պատմության էությունն այն է, որ մարդիկ համաձայն պայմանագրի պետք է հրաժարվեն իրենց ազգությունից, սեռական սահմանափակումներից, տարիքից , կրոնից, դաստիարակությունից և այդ ամենի հետ մեկ տեղ գիտնականները պահանջել եին մարդկանցից ընդամենը երկու բան:

1-Աշխատել ջերմոցներում և «հարկ վճարել» իր առաջնորդին բանջարեղենի և մրգերի տեսքով:

2-Դրա դիմաց մարդիկ կարող էին ուտել, խմել, զվարճանալ և բարոյական «կարմիր գծերից» իսպառ զուրկ ապրելակերպ վարել ։

Կղզում կային նաև խոսող և բանականություն ունեցող խոզերի նախիրներ, որոնք պարբերաբար ավերում էին ջերմոցները։

Այսպիսով, մարդիկ համաձայնեցին փորձին:

Հետո տեղի ունեցավ հետևյալը.

Մարդիկ օրվա ընթացքում աշխատում էին, իսկ երեկոյան հավաքվում էին «հարթ ժայռի» վրա ( այսպես էր կոչվում երեկոյան տոնակատարությունների իրենց տեղը) և միայն ուտում էին, խմում և զուգակցվում:

Փորձի առաջին երկու շաբաթվա ընթացքում ամեն ինչ ընթանում էր այնպես, ինչպես և նախատեսված էր, բայց երեկոներից մեկում խելամիտ խոզերը հարձակվեցին և ոչնչացրին ջերմոցները:

Մարդկանց առաջնորդը ՝ Հարոլդ անունով մի մարդ, առաջարկեց բանակցել խելամիտ խոզերի հետ և նրանց առաջարկել ջերմոցներից բերքի մի մասը ՝ անվտանգության դիմաց:

Խոզերն ու մարդիկ սկսեցին բանակցությունները , սակայն խոզերն պահանջեցին մարդկանց տալ իրենց ոչ միայն բերքի մի մասը , այլ գրեթե կեսը և հրաժարվել «հարթ ժայռից» ։

Մարդիկ մտածեցին և եկան այն եզրակացության, որ կարող են ուտել, քնել և զուգավորվել այլուր, հետևաբար իմաստ չունի խոզերի հետ պայքարել ինչ- որ «ժայռի կտորի» համար:

Մի խոսքով, մարդիկ բավարարեցին խոզերի պայմանները:

Ի վերջո, խոզերը գրավեցին այն վայրը, որտեղ մարդիկ ապրում էին, ուտում էին, խմում էին և ստիպեցին մարդկանց հեռանալ կղզու խորքն։

Մարդիկ հեռացան, քանի որ որոշեցին, որ նրանք չեն պայքարելու կղզու մի կտորի համար, շատ հողեր կան, և, ընդհանուր առմամբ, գլխավորը ուտելն է, խմելը և զվարճանալը, չէ որ կարևոր չէ, թե որտեղ «ապրել հաճույքով»:

Մի խոսքով, պատմության վերջում խելամիտ խոզերը սպանեցին մարդկանց կեսին , քանի որ , ինչպես ասաց խոզերի առաջնորդը, «նրանք երբեք չեն մոռանա, որ «հարթ ժայռը» ժամանակին իրենց սիրելի վայրն էր», իսկ մարդկանց երկրորդ կեսը անընդհատ լափելուց և զվարճանալուց ինքն իրեն վերածվեց խելամիտ խոզերի:

Ոչինչ չի՞ հիշեցնում:

Ինձ մոտ այնպիսի զգացողություն է, որ այս պատմվածքը գրվել է հենվելով ներկայիս հայաստանյան իշխանությունների «նոր»գաղափարական 《լոլոների》 վրա , համաձայն որոնց, Հայրենիքը դա ընդամենը «ցանցով ու սյուներով ուրվագծված վայր է, որտեղ կարելի է և պետք է միայն ուտել , խմել և զվարճանալ»։

Միթե մենք չենք հասկանում, որ մեզանից նրանք, ում չեն սպանի «խելամիտ խոզերը», որոնք հավակնում են մեր «տափակ ժայռին», այսինքն ՝ Հայրենիքին, նման թավշյա փիլիսոփայությամբ ողջ մնացածներին խոզերի ( այսինքն ՝ մանկուրտների) կվերածեն ։

Ընտրությունը հիմա մեզանից յուրաքանչյուրն է, կվերածվենք մենք ազգովի անբարոյական, ցինիկ «բանական խոզերի», թե՞ այնուամենայնիվ, կմնանք մարդ։

 

Արման Աբովյանի ֆեյսբուքյան էջից