Բուլղարիայի խորհրդարանի նախագահ է ընտրվել հայուհի Ռայա Նազարյանը

Հայուհի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բուլղարական BTA-ն։

Ընտրվելուց հետո Ռայա Նազարյանը նշել է, որ խորհրդարանը՝ անկախ հասարակության վստահության աստիճանից, գործադիր և օրենսդիր իշխանությունների լեգիտիմացման միակ հարթակն է։

«Այդ իսկ պատճառով մեր յուրաքանչյուր ներկայացուցչի ընդհանուր պարտականությունն է ապահովել քաղաքական գործընթացների կարգավորումը և արդարացնել հասարակության ակնկալիքները՝ կապված կայունության, անվտանգության և արդարության հետ»,- ասել է նա։

Նա նշել է, որ պատգամավորները կարող են իր վրա հույս դնել երկխոսության, արդարության, իրավահավասարության և Ազգային Ժողովի կանոնադրությանը, օրենքներին ու կանոնակարգերին անվերապահորեն հետևելու առումով։