Հարավային Կորեան ժողովրդագրական ճգնաժամի կապակցությամբ արտակարգ դրություն է հայտարարել

Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է ցածր ծնելիության միտումը հակադարձելու միջոցառումների մասին, հայտնել է հարավկորեական Yonhap գործակալությունը։

«Այսօրվանից պաշտոնապես ազգաբնակության ոլորտում արտակարգ դրություն ենք հայտարարում։ Մենք կօգտագործենք համապարփակ արձագանքման ազգային համակարգը, քանի դեռ չի լուծվել ցածր ծնելիության խնդիրը»,- հայտարարել է Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը։

Հարավային Կորեայի իշխանությունների նպատակն է ինտենսիվ աջակցություն ցուցաբերել երեք հիմնական ոլորտներում՝ ներառյալ աշխատանք-ընտանիք հավասարակշռությունը, երեխաների խնամքը և բնակարանային պայմանները, վերականգնելու ծնելիության մակարդակը, որն աշխարհում ամենացածրն է:

Մասնավորապես, նախատեսվում է թեթևացնել երեխայի խնամքի համար արձակուրդի օգտագործումը, երբ դա անհրաժեշտ է: Միաժամանակ կստեղծվի համակարգ, որտեղ պետությունը պատասխանատվություն կկրի երեխայի խնամքից մինչև տարրական դպրոցի ավարտն ընկած ժամանկահատվածի համար և զգալիորեն կմեծացնի նորապսակների, երիտասարդ մայրերի և մի քանի երեխա ունեցող ընտանիքների համար բնակարանով ապահովումը:

Ցածր պտղաբերության և ծերացման հասարակության նախագահական հանձնաժողովը նախագահ Յուն Սեոկ-Յոլի ղեկավարությամբ անցկացված հանդիպմանը հայտարարեց միջոցառումների մասին՝ նպատակ դնելով բարձրացնել ծնելիության ընդհանուր գործակիցը, որն անցյալ տարի նվազել էր մինչև 0,72-ի մակարդակի, և մինչև 2030 թվականն այդ գործակիցը հասցնել 1-ի: