Արմավիր ՔՀԿ-ից Գերասիմ Վարդանյանի անդրադարձն իրեն վերագրվող նյութերին

Գերասիմ Վարդանյանն անդրադարձել է իրեն վերագրվող նյութերին․

«Անհայտ ծագման ու կեղծված ձայնագրությունների միջոցով ինձ նախ ապօրինի կալանավորեցին 2 ամսով, հիմա էլ շարունակում են հեղինակությանս արատավորմանն ուղղված քայլերը` նույն ոճով հրապարակելով խեղաթյուրված նոր ձայնագրություններ, որոնց նպատակը ինձ և իմ կուսակցությանը հարվածելն ու շարժումը պառակտելն է: Ես անգամ զրկված եմ ինձ վերագրվող հերյուրանքներից, իրականությանը չհամապատասխանող պնդումներից պատշաճ կերպով պաշտպանվելու հնարավորությունից, քանի որ սահմանափակված է իմ տեսակցությունների իրավունքը և կտրված է աշխարհի հետ իմ կապը:

Այդուհանդերձ վստահ եմ, որ նման ստոր և ճղճիմ քայլերով չեն կարող հասնել իրենց նպատակին և սասանել գործող իշխանության դեմ պայքարելու մեր միասնական կամքը»