Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է Ռուսաստանի դեսպանին

Շվեդիայի ԱԳՆ-ն կանչել է ՌԴ դեսպանին՝ ռուսական ինքնաթիռի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման առթիվ։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Շվեդիայի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպանին՝ բողոքելու Ռուսաստանի կողմից Շվեդիայի օդային տարածքի խախտման դեմ, որը տեղի է ունեցել ուրբաթ օրը՝ հունիսի 14-ին»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Շվեդիայի զինված ուժերը ավելի վաղ հայտնել էին, որ ռուսական ինքնաթիռը խախտել է Շվեդիայի օդային տարածքը։

ՌԴ ՊՆ-ն իր հերթին հայտարարել է, որ ՌԴ օդատիեզերական ուժերի ինքնաթիռների բոլոր թռիչքներն իրականացվում են օդային տարածքի օգտագործման միջազգային կանոնների խստիվ պահպանմամբ։