Սահմանադրական կարգը տապալելու փորձ. Արծվիկ Մինասյանը՝ խորհրդարանի տապալված նիստի մասին

Սահմանադրական կարգը տապալելու փորձ էր։ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը մեկնաբանել է խորհրդարանի տապալված նիստը․

«Սահմանադրությունը պարտավորեցնում է պատգամավորներին ապահովել խորհրդարանի բնականոն աշխատանքը:

Մասնավորապես, 100-րդ հոդվածը սահմանում է, որ պատգամավորների առնվազն ¼ – ի հրավիրած նիստը պետք է կայանա։ Խորհրդարանական մեծամասնությունը չի կարող տապալել խորհրդարանի նիստերը՝ օգտվելով իր քանակական առավելությունից»,- նշել է պատգամավորը։