ԱԺ արտահերթ նիստը չի կայացել քվորումի բացակայության պատճառով

Ինչպես նախապես տեղեկացրել էինք՝ ԱԺ 2 ընդդիմադիր խմբակցությունների համատեղ նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստ էր հրավիրվել։ Նիստի բացումը, համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենսգրքի կարգավորումների, կայացավ․ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը ներկայացրեց, որ խմբակցությունները օրակարգի նախագիծ են մտցրել ուղերձի նախագիծը։

ԱԺ նախագահը արտահերթ նիստին ներկա պատգամավորների մասնակցությամբ գրանցման գործընթացը ապահովեց, ինչի արդյունքում գրանցվեց 34 պատգամավորներ, այսինքն՝ քվորում չապահովվեց և այս պահի դրությամբ նիստը համարվեց ոչ իրավազոր։ Հաջորդիվ Ալեն Սիմոնյանը, հղում անելով վերոնշյալ սահմանադրական օրենքին, նշեց, որ 4 ժամվա ընթացքում նորից գրանցման գործընթացը կկրկնվի, որպեսզի ապահովվի օրենսդրական պահանջը։