«Վերելք»․ Սրբազանը պիտի հրաժարվի իր քաղաքական թիմից (տեսանյութ)

«Վերելք» հաղորդաշարի հեղինակ Արծրուն Պեպանյանը քննելով երկրում ստեղծված իրավիճակը, ժողովրդի առանձին շերտերի տրամադրվածությունները, արտաքին ուժերի ներգրավվածությունը՝ Բագրատ Սրբազանին հորդորում է հրաժարվել իր քաղաքական թիմից և շարժման առջև դնել այլ օրակարգ։ Թողարկման ընթացքում ներկայացվում է այդ օրակարգը, որի առանձին տարրեր հանրությանը ներկայացնում են շարժման մասնակից և շարժման ճակատագրով մտահոգ մարդիկ։
Ոչ մի կերպ չի կարելի թույլ տալ, որ շարժումը մարի, քանի որ դա երկրին ու ժողովրդին կհանգեցնի գերծանր հետևանքների։

Մանրամասները` տեսանյութում