Վրացական պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ներկայացնելու Վրաստանում պահվող հայկական ձեռագրերը

Մատենադարանի «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներն այսօր հանդիպում են ունեցել Վրաստանի Կեկելիձեի ձեռագրերի ինստիտուտի տնօրեն Զաալ Աբաշիձեի հետ: Բանախոսը ներկայացրել է Վրաստանում պահվող հայկական ձեռագրերի մասին նյութեր, որից հետո անկաշկանդ մթնոլորտում երեխաների հետ ծավալվել է հետաքրքիր զրույց: Հայտնում են Մատենադարանի մամուլի ծառայությունից։
Գործընկեր կառույցի ղեկավարի այցը կայացել է Իգիթյան արվեստի կենտրոնի հետ համագործակցության արդյունքում:
Վրաստանից ժամանած հյուրին ուղեկցել են տարբեր երկրներից արվեստագետներ, որոնք այդուհետ շրջայց են ունեցել թանգարանի սրահներում: