«Արամ Խաչատրյան» համերգասրահում 250 հոգանոց մանկական երգչախումբը կատարեց «Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գրում է.

«Կոմիտասը հայկական ինքնության առանցքն է, որի ներկայությունը պիտի ուղեկցի բոլոր սերունդներին, հատկապես՝ մանուկներին ու պատանիներին:

Հենց այս գիտակցումով կյանքի կոչեցինք մանուկների համար նախատեսված «Կոմիտասական» խմբերգաշար-սյուիտը, որը, վստահաբար, տարածվելու է աշխարհի բոլոր անկյուններում, այն հաստատություններում, որտեղ ապրում և թևածում է հայկական միտքն ու խոսքը, երգն ու երաժշտությունը:

«Արամ Խաչատրյան» համերգասրահում կայացավ Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների 15-րդ մրցույթ-փառատոնի եզրափակիչ գալա համերգը, որի ընթացքում 250 հոգանոց մանկական երգչախումբը կատարեց «Կոմիտասական» կոթողային խմբերգաշարը»: