Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ

ԱԺ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․

«Պայքարի նոր ալիք ու զուգահեռ տեռորի նոր ալիք ՀՅԴ-ի դեմ:

Նախ կուսակցության գլխավոր գրասենյակ ներխուժման փորձը, հետո կուսակցության ղեկավար մարմնի նախագահի վրա հարձակումն ու խոշտանգման փորձը, երեկվանից մարզային գրասենյակների խուզարկությունն ու մեկ տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց ձերբակալությունը:

Այսօր շարունակվող խուզարկությունները այդ թվում կուսակցության ղեկավար մարմնի անդամի տանը, ընտանիքի անդամների ահաբեկումը, նրանց պատկանող գույքի առգրավումը: Բայց մեկ է` ոչ Աբդուլ Համիդից, ոչ երիտթուրքերից, ոչ բոլշևիկներից, որ ՀՀՇ-ից ուժեղ դեմքեր չեք տղաներ ու աղջիկներ, նայեք ուր են հիմա իրենք ու ուր է Դաշնակցությունը: