Գորիսում մեկ օր ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Ակներ-Գորիս» ջրատարի վրա իրականացվող աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 17-ին ժամը 09:00-ից մինչև հունիսի 18-ը ժամը 09:00-ն  կդադարեցվի Սյունիքի  մարզի հետևյալ տարածքների ջրամատակարարումը.

  • Գորիս քաղաքի՝ Արեգունի, Ավանգարդ, Արևշատ թաղամասերի, Գր.Նարեկացի, Քրիստափորի, Այգեստան, Սաթյան, Սարգսյան, Նոր Կյանք, Սալ-Քարի փողոցների, ինչպես նաև Գորիսի ԶԻՆ Մասի,
  • Քարահունջ գյուղի՝ 1-ին, 2-րդ, 3-րդ փողոցների, Սարյան 17 շենքի, Մաշտոցի 146-151 համարների, Գալստյան 54-62 համարների, Ա. Բակունցի 50-104 անհատական տնատիրությունների: