ՔԿ-ն խուզարկում է GG-ի գրասենյակը

Այս պահին խուզարկում են GG  ընկերության գրասենյակը: Այս մասին գրել է փաստաբան Արսեն Բաբայանը։

«Ես և փաստաբան Սերգեյ Հարությունյանը մեկնում ենք այնտեղ: Լրացուցիչ տեղեկությունների դեպքում հանդես կգանք հայտարարությամբ»,-նշել է նա։
«Այժմ GG գրասենյակում եմ, որտեղ խուզարկություն է իրականացվում, քաղաքական հետապնումը էլ ոնց է լինում»,-գրել է Սերգեյ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան իրավապաշտպաններն ահազանգել են Հայաստանի տարբեռր բնակավայրերում զանգվածային ձերբակալությունների մասին։