Առավոտյան տեղեկություններ ենք ստացել 11 անձի մասին. Ռուբեն Մելիքյան (տեսանյութ)

«Հայաստանի տարբեր բնակավայրերից տեղեկություններ ստացանք, որ մարդկանց ձերբակալում են բերում Մամիկոնյանց փողոց՝ ՔԿ-ի ՀԿԳ վարչություն,  որտեղ քննվում է ցուցարարների դեմ հարուցված վարույթները»,-ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նրա խոսքով, թեև կադրեր կան, որոնցում երևում է, որ նռնակները գցել են խաղաղ կանգնած մարդկանց ուղղությամբ, այս հանցավոր արարքների վերաբերյալ որևէ բան չկա, իսկ մարդկանց զանգվածաբար բերման ն ենթարկում։ «Այսօր առավոտյան տեղեկություն ունենք 11 անձի մասին, չի բացառվում, որ մեկ անձի մասին տարբեր տեղեկություններ ենք ստացել։ Տեղեկություններ ենք ստացել Մարտունիից, Գավառից, Ուջանից, Երևանից, Վանաձորից։ Մարդկանց ձերբակալում են, բերում Քննչական կոմիտե»,-ասաց նա։

Ավելին՝ տեսանյութում