Արմենի՝ բանտից պայքարելու, չկոտրվելու փաստը մեզ բազմապատիկ անգամ պարտավորեցնում է, որ դրսում մեր կռիվը շարունակենք

Այսօր լրանում է Արմեն Աշոտյանի ապօրինի կալանավորման մեկ տարին:

Ես չեմ պատկերացնում, թե ինչքան ժամանակ կարող է տևել այս դատական ֆարսը, չեմ պատկերացնում, թե ինչքան է ձգվելու այս խայտառակ քաղաքական հետապնդումը, բայց, եթե մենք նմանատիպ գործերի նկատմամբ չունենանք լայն համախմբում, անընդհատ չբարձրաձայնենք, հարմարվենք ստեղծված իրավիճակի հետ, կռիվ չտանք ի աջակցություն Armenի, նաև մնացյալ քաղբանտարկյալների, ապա շղթայական ռեակցիայով նմանատիպ երևույթները շատանալու են՝ ավելի թուլացնելով մեր հանրային ինքնապաշտպանական իմունիտետը:

Արմենի՝ բանտից պայքարելու, չկոտրվելու, իրերն իրենց անունով կոչելու, չնահանջելու փաստը մեզ բազմապատիկ անգամ պարտավորեցնում է, որ դրսում մեր կռիվը շարունակենք, չհարմարվենք ստեղծված իրադրության հետ:

Ազատությո՛ւն Արմեն Աշոտյանին և բոլոր քաղբանտարկյալներին…

 

Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից