Շինծու մեղադրանքով ձերբակալվել են մեր կուսակցական երկու կանայք` հարս և սկեսուր. Գեղամ Մանուկյան

Եղեգնաձորում ձերբակալվել են մեր կուսակցական երկու ընկերուհիներ` դեռ ավելին` հարս եւ սկեսուր: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հրապարակած տեսանյութում ասել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Իրավապահների հերթական խայտառակությունը… Վայոց Ձորի քննչականը ձերբակալել է մեր դաշնակցական ընկերուհիներին, հարս եւ սկեսուր միաժամանակ: Ընկերուհի Արփինեն երեք զավակների մայր է, երրորդը՝ մանկահասակ երեխան դեռ նոր է ապաքինվել կարմրուկ հիվանդությունից, իսկ ավագ որդին մի քանի օր անց զորակոչվելու է հայոց բանակ: Հարսին եւ սկեսուրին նախնական 72 ժամով ձերբակալման որոշում են կայացրել»,-ասել է Մանուկյանը` նշելով, որ ավելի  ուշ մանրամասներ կներկայացնի: