Ոստիկանները գազանաբար ծեծել են 44-օրյա պատերազմում զոհված Տավրոս Աբրահամյանի հորը
44-օրյա պատերազմի ժամանակ զոհված Տավրոս Աբրահամյանի հորը՝ Մխիթար Աբրահամյանին ոստիկանները գազանաբար ծեծել են։ Ահազանգում է ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը․
«Բազմաթիվ կոտրվածքներով հիվանդանոց տեղափոխելուց հետո նա սրտի կաթված է ստացել և բժիշկները ստիպված են եղել Մխիթարի համար սրտի ստենդավորում իրականացնել»,- մանրամասնել է Գրիգորյանը՝ նշելով, որ տեսակցել են ոստիկանության կողմից ապօրինի և անհամաչափ ուժի կիրառման արդյունքում տարբեր վնասվածքներ ստացած քաղաքացիներին։