Գորիս- Կապանի այլընտրանքային՝ դեպի Բարձրավան, Շուռնուխն, Որոտան տանող ճանապարհի մի մասը փլուզվել է

Սյունիքի մարզի Բարձրավան ու Շուռնուխ տանող կյանքի ճանապարհը սելավից ու գրունտային ջրերից կրկին փլուզվել է։ Խոտ – Որոտան ճանապարհի 7.5 կմ-ի հատվածն է, որը, բնակիչների նկարագրելով, հաճախ է վնասվում։ Այս տարի հեղեղումներն էլ ավելի մեծ վնաս են հասցրե։

«Այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է, որով երեք համայնքի կարող ենք սնուցել, վերակենդանացնել։ Այստեղ 3 գյուղ ունենք, որտեղ բանկվում են, 2 գյուղ էլ լքված ունենք»,- «Փաստինֆո»-ին ասաց Գորիսի համայնքապետարանի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի պետ, գլխավոր ճարտարապետ Գարեգին Փարսյանը։ Նշենք, որ մյուս ճանապարհը սկիզբ է առնում Տաթևից, որը բավական երկար է։

Գ.Փարսյանի փոխանցմամբ՝ ջրի պատճառով այդ ճանապարհն անընդհատ քանդվում է։

«Ես ճանապարհաշինարար չեմ, բայց չեմ կարծում, որ լուծման ձև չկա»,- ասել է պաշտոնյան՝ ավելացնելով, որ կարող են ճանապարհի դիրքը փոխել կամ կամուրջ դնել։ Ըստ նրա՝ գուցե այդպես մի քիչ թանկանա, բայց հաստատ ավելի թանկ է, երբ մի 8 անգամ փլվում է ճանապարհը, խոնավանում։

Դիտարկվող՝ անմիխիթար ճանապարհը կյանքի ճանապարհ է դարձել Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածը Ադրբեջանին հանձնելու հետևանքով։

Ավելին՝ սկզբնաղբյուրում։