Հունիսի 17-ին` 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ. Բագրատ Սրբազան
Հունիսի 17-ին` 18․30-ից սկսած, կհավաքվենք այստեղ։ Այդ օրը տեղի է ունենալու ընդդիմադիր խմբակցությունների պահանջով հրավիրված ԱԺ նիստը։ Այդ մասին Բաղրամյան պողոտայում այսօր` հունիսի 13-ին, հայտարարել է Բագրատ Սրբազանը՝ խոսելով հետագա անելիքների մասին:
«Մենք պետք է լրիվ վերադասավորվենք։ Պատերազմում լինում են հաղթանակներ, նահանջներ, դառը կորուստներ, հաջողություններ ու այդ ընթացքում լինում են վերադասավորումներ ու մշակվում տարբեր ռազմավարություններ, որպեսզի պատերազմը հասնի հաղթական ավարտի, այլ ոչ տևի հարատև»,- նշել է նա:
Նա հավելել է, որ շարժումը պետք է դառնա ավելի ընդգրկուն, ավելի քաղաքացիական, ավելի մեծ, հզոր ու ճնշող ու վերջնական հաղթանակ կնքող։