Աննա Դանիբեկյանը Կարեն Անդրեասյանից և ԲԴԽ անդամներից պահանջում է ինքնաբացարկ հայտնել

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու միջնորդության քննությունն այսօր հետաձգվեց, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Թեև ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, այդուհանդերձ, ինչպես պարզվեց՝ ՀՀ ԱՆ-ը տեսանյութի առթիվ կարգապահական վարույթ է հարուցել։ Ընդ որում, միջնորդության մեջ որպես առիթ նշվել է ԴԴ տեսանյութի վերահրապարակումը՝ «Իրավաբան․նեթ» կայքում։

Այսօրվա նիստում, մինչ միջնորդության ըստ էության քննությունն անցնելը, քննարկման առարկա դարձվեց դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից ներկայացված միջնորդությունը՝ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին և խորհրդի անդամներին՝ բացառությամբ նորընտիր անդամներ Մերի Համբարձումյանի և Արմեն Դանիելյանի, ինքնաբացարկ հայտնելու մասին։ Դատավորը միջնորդությամբ հիշեցրել է նաև Կարեն Անդրեասյանի հայտարարությունները՝ Հանրային ՀԸ-ին տրված հարցազրույցում և որ ֆիլմը, որում ինքը, այսպես ասած, մեղավոր է ճանաչվել՝ պատրաստվել է Անդրեասյանի նախաձեռնությամբ և նպատակ է հետապնդել պատասխանատվության ենթարկելու այն դատավորներին, որոնք ուսումնասիրության արդյունքում «մեղավոր կճանաչվեն»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրր կայքում։