Հիմա էլ Ալիևը պահանջում է փոխել Սահմանադրությունը․ արձագանքները հայկական կողմից կլինեն անատամ
Այս գործընթացները Ադրբեջանի կողմից տեղի են ունենում ոչ թե բանակցություններով, այլ թելադրանքներով, պարտադրանքներով ու հրամաններով։ Այդ մասին Սուրբ Աննա եկեղեց բակում՝ իր ելույթում, ասել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը․
«Հիմա էլ Ալիևի պահանջում է փոխել Սահմանադրությունը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում, խաղաղություն չի լինի։ Արձագանքները հայկական կողմից կլինեն անատամ, հանուն դեմքը փրկելու»,- նշել է Սրբազանը։